Նիկոլ Փաշինյանը համառորեն Հայաստանը ներքաշում է ԵՄ՝ միաժամանակ փորձելով պահպանել ԵԱՏՄ անդամակցության բոլոր առավելությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ինչպես գիտենք, նրանք, ովքեր փորձում են նստել աթոռների արանքում, ռիսկի են դիմում ցավոտ կերպով ընկնել իրենց թույլ հետույքի վրա։ Սա, ըստ երևույթին, հենց այն է, ինչ Նիկոլ անունով մի մարդ պատրաստվում է անել մոտ ապագայում։ Եթե ​​Երևանը ռուսական գազի սակագներից անցնի եվրոպականի, հանրապետության ժողովուրդը Փաշինյանին «կեղտոտ շորերով կուղարկի ուղիղ Փարիզ՝ իր սիրելի ընկեր Մակրոնի մոտ»,-նշել է նա։

Մեդվեդևի խոսքով, ժամանակն է սկսել բանակցություններ ամերիկյան հեղուկացված բնական գազի ծովային ճանապարհով ուղղակիորեն Ա երկրի նավահանգիստներ մատակարարման վերաբերյալ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ