Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Տելեգրամ ալիքում գրել է, որ ուկրաինական հետախուզությունը տվյալներ է ստացել Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռային համալիրի կիրառմամբ հարվածի նախապատրաստման մասին։ Նրա խոսքով՝ տեղեկատվությունն ստացվել է նաև ամերիկացի և եվրոպացի գործընկերներից։

«Ստացել ենք տվյալներ, այդ թվում՝ ամերիկացի և եվրոպացի գործընկերներից, որ ռուսները պատրաստվում են հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ։ Ստուգում ենք այդ տեղեկատվությունը»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է նաև, որ Ուկրաինան արձանագրում է երկրի, մասնավորապես՝ Կիևի դեմ համակցված հարձակման նախապատրաստման նշաններ՝ տարբեր տեսակի զինատեսակների կիրառմամբ։ Զելենսկու խոսքով՝ այդ հարձակման ընթացքում կարող է կիրառվել նաև միջին հեռահարության նշված զինատեսակը։

Ուկրաինայի նախագահը քաղաքացիներին կոչ է արել արձագանքել օդային տագնապի ազդանշաններին և օգտվել ապաստարաններից։ Բացի այդ, նա հայտարարել է, որ Կիևը սպասում է արևմտյան գործընկերների կանխարգելիչ արձագանքին և շարունակելու է ուժեղացնել հակաօդային պաշտպանության համակարգը։

«Մենք հնարավորինս պատրաստում ենք ՀՕՊ-ը և արդարացի պատասխան ենք տալու յուրաքանչյուր ռուսական հարվածի»,- ընդգծել է Զելենսկին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ