ԱՄՆ Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դաշնային դատարանը մերժել է Ռիելթորների ազգային ասոցիացիայի միջնորդությունը՝դադարեցնել այն քաղաքացիների վտարման մորատորիումը, ովքեր առանց բնակարանների վճարների համար միջոցների են մնացել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի պատճառով, գրում է The Hill թերթի:

Մերժման մասին որոշումը միաձայն ընդունվել է շրջանային վերաքննիչ դատարանի երեք դատավորներից բաղկացած խմբի կողմից:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին ողջունել է վտարման արգելքի երկարաձգման մասին որոշումը եւ այն իրավաչափ է համարել:

«Պետական ​​եւ քաղաքային դատարանները պետք է իրենց սեփական [վտարման] մորատորիումը սկսեն եւ ունենան այնպիսի քաղաքականություն, որը կխոչընդոտի տան սեփականատերերի եւ վարձատուների կողմից վտարումների համար դիմումների ներկայացմանը, քանի դեռ նրանք չեն դիմել [միջոցներ ստանալու համար] տների վարձակալության շտապ աջակցության հիմնադրամ»,- ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն