«Միլիարդավոր վարկեր ու բյուջետային միջոցներ մեր՝ հարկատուներիս և մեր սերունդների հաշվին վերցրել են ու հիմա փորձում են դա մեզ կրկնակի թանկ վաճառել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա, մասնավորապես, նշել է. «Անունը դրել են հանրային հաշվետվություն և զորահանդես են կազմակերպում։

Պարտության խորհրդանիշները «հաղթական զորահանդես» են կազմակերպում՝ այն տարբերությամբ, որ ոչ թե Հայաստանի կործանումը ցանկացող արտաքին թշնամիներին են հաղթել, այլ փորձում են սեփական ժողովրդին հաղթել:

Երկրի ներսում հանրային ատելության, թշնամանքի և բախումների ձգտող իշխանությունը համազգային տապալումն է տոնում»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ