Ցավալի է, որ Երևանը ձգտում է հովանավորություն գտնել սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու
Ցավալի է, որ Երևանը ձգտում է հովանավորություն գտնել սպառնալիքի աղբյուրի մոտ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Խնդիրները շատ են, և դրանց լուծումը շատ ավելի արդյունավետ է միասնական ջանքերով։ Ցավալի է, որ կազմակերպությունում մեր հայ գործընկերները դա չեն գիտակցում և պաշտպանություն են փնտրում հենց սպառնալիքի աղբյուրի մոտ»,- ասել է նա։
«Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, և նրանք են կրում պատասխանատվությունը իրենց երկրի ու ժողովրդի ապագայի համար»,- հավելել է Շոյգուն։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































