Ավստրալական ABC հեռուստաալիքը երեկոյան հեռարձակման ժամանակ պատահաբար ցուցադրել է սատանայական ծեսի տեսանյութ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին Twitter-ում հայտնել է «Media Watch» պորտալը:

Տարօրինակ ծիսակարգով կադրերը ցուցադրվել են եթերում, երբ խոսվում էր օրենքի մասին, որը նախատեսված է ոստիկանական շներին վնասող մարդկանց համար պատիժներ սահմանել: Սկզբում ABC հեռուստաալիքը ցուցադրել է տեսահոլովակ, որտեղ երևում էին կոստյումներ կրող մի խումբ տղամարդիկ, այնուհետև հայտնվել են կադրեր, որում երևում էին սև հագուստով մարդիկ, որոնք կանգնած էին փայլող շրջված խաչի կողքին:

Այդ հատվածից հետո սյուժեն ընդհատվել է: Հեռուստահաղորդավարը որևէ կերպ չի մեկնաբանել կուրիոզ իրավիճակը և շարունակել է ընթերցել երեկոյան նորությունները:

Ըստ «The Insider»-ի (կազմակերպությունը Արդարադատության նախարարության կողմից ներառված է օտարերկրյա գործակալների ցանկում), տեսանյութը, ըստ երևույթին, վերցված է Քվինսլենդում Սատանայի տաճարի մասին տեսանյութից: Հաստատության այցելուները պահանջում են, որպեսզի Ավստրալիայի կառավարությունը թույլ տա սատանիստներին կրոնական դասընթացներ անցկացնել դպրոցներում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն