Երբ ժողովրդին ասում եք՝ «տե՛ր կանգնեք խաղաղությանը», գոնե տեղյա՞կ եք, որ մյուս կողմից, ձեր քայլերով, այդ նույն ժողովրդին տանում եք նոր, հավանական ռազմական վտանգին ընդառաջ:

Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչպես են ՔՊ-ականներն անգիտակցաբար «եփում» հաջորդ սպառնալիքը:

Ամեն օր նայեք քարտեզին և ուշադիր հետևեք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին:

Հյուսիսից-հարավ՝ Ռուսաստանի և Իրանի միջև, Արևմուտքից-Արևելք՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գտնվող Հայաստանը, ստեղծված անորոշ ու կոնֆլիտածին իրավիճակներում, որոշել է «Եվրամիություն խաղալ»:

Ժողովրդական մի ասացվածք կա. «Ուղտի պարը կամրջին է բռնում»: Ինչպես իրենց գործողություններով Արցախում պատերազմի առիթներ տեցին, այնպես էլ Հայաստանի համար են ստեղծում հաջորդ լուրջ սպառնալիքը:

ՔՊ-ում հասկանու՞մ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում:

Ռեսուրսների ու կոմունիկացիաների համար մղվող գլոբալ հակամարտության ընթացքում, բոլոր կողմերին ազդեցության գոտիներ և հենարաններ են հարկավոր: Արևմուտքը՝ ելնելով իր շահերից, ձգտում է հիմնավորվել Կովկասում (Հայաստանում): ՌԴ-ի և Իրանի համար՝ դա կարմիր գիծ է: Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են մաքսիմալ օգտվել այդ իրավիճակից: Իսկ ու՞մ շահերից ելնելով է Հայաստանը «գնում» դեպի հաջորդ ռեգիոնալ հակամարտություն...

Սիրելի հայրենակի՛ց՝ հերթական անգամ մի խաբվիր ՔՊ-ի ստերին,

ՏԵՐ ԿԱՆԳՆԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ՛Դ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ