200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն գրել ենք, որ իշխող կուսակցությունը «վարձկանների» միջոցով է քարոզչություն անում՝ բուկլետներ բաժանում, տնետուն շրջում։ Նրանք ՔՊ անդամներ չեն, պարզապես վարձու աշխատանք են կատարում։
Մեզ պատմեցին, որ ՔՊ աշխատակազմը բուկլետ բաժանող վարձկանների «քթերից է բերում» 200 հազարական դրամները, որոնք վճարում են բուկլետ բաժանող յուրաքանչյուր անձի՝ քարոզչություն անելու, տնետուն այցելելու, ՔՊ-ի չեղած գաղափարախոսությունը պրոպագանդելու համար։
Մեզ ասացին, որ աշխատակազմից պահանջել են ոչ միայն Փաշինյանի երեւանյան հանդիպումներում «մասսովկա» ապահովել, այլեւ ասել են՝ գումարի երկրորդ մասն կտան, եթե նորից այցելեն այն բնակարանները, որոնց դռներն առաջին այցի ժամանակ փակ են եղել: Ասել են, որ պետք է հասնել նրան, որ փակ դռներ չլինեն, նաեւ՝ ճշտեն, թե քանի կողմնակից ունի ՔՊ-ն, որ քարոզչության մասին ամբողջական պատկեր ունենան։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































