Պետքարտուղարի այցը Հայաստան տևեց ընդամենը շուրջ 40 րոպե
Ամենակարճ այցը՝ շատ հեռու երկրից․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան հավակնում է դառնալ ամենակարճը Հայաստանի դիվանագիտական պատմության մեջ։ Ռուբիոն երկրորդ պետքարտուղարն է, որ այցելում է Հայաստան։ Չնայած նման բարձր մակարդակի այցին, այն տևեց ընդամենը շուրջ 40 րոպե:
Ռուբիոն անգամ դուրս չեկավ օդանավակայանից, Արարատ Միրզոյանի հետ բանակցեց շուրջ կես ժամ, ապա 15 րոպեից էլ պակաս տևեց երեք փաստաթղթի ստորագրումը։ Ստորագրվեց օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում նախաստորագրված՝ «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը։
Ռուբիոյի այցը Հայաստան նախապես չէր հայտարարվել։ Այդ մասին մամուլին հայտնի դարձավ ընդամենը այցից մեկ օր առաջ։ Ռուբիոն Հայաստան այցելեց Հնդկաստանից։
Այս այցը, ըստ երևույթին, կրում էր նախընտրական բնույթ։ ԱՄՆ պետքարտուղարը կարճ հայտարարության մեջ աջակցություն հայտնեց Փաշինյանի արտաքին քաղաքական օրակարգին և հեռացավ:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































