Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի կարողանա Մերձավոր Արևելքի երկրներն օգտագործել որպես վահան տարածաշրջանում իր ռազմական բազաների համար և այնտեղ չի կարողանա անվտանգ վայր գտնել իր ուժերի համար։

«Անկասկած մեկ բան կա՝ ժամանակի սլաքները հետ չեն շրջվելու, և տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրներն այլևս չեն լինելու ամերիկյան բազաների վահանը։ Բացի այն, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում այլևս անվտանգ տեղ չի ունենա իր ինտրիգների և ռազմական բազաների համար, այն օրեցօր ավելի է կորցնում իր դիրքերը»,- ասված է նրա գրավոր ուղերձում։

Խամենեին նաև կոչ է արել մահմեդական երկրներին բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության՝ ընդգծելով տարածաշրջանային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ