Չինական բանակը զորավարժությունների ժամանակ նոր տեսակի հրթիռ է փորձարկել: Զորավարժությունների տեսագրության մի հատվածը հրապարակել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը,  գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Արկերի փորձարկումները տեղի են ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող անապատում: Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ստորաբաժանումը երկու հրթիռ է արձակել նոր մարտագլխիկներով: Թեստերը հաջող են եղել:

Թիրախները գտնվել են հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա:

Հրթիռները ոչնչացրել են երևակայական թշնամու պաշտպանական համակարգի հաղորդակցության առանցքային կենտրոնները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն