Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը։ Այդ մասին, ըստ «Կոմերսանտ»-ի, նշվում է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկված նամակում։ Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի հետագա շարժը դեպի ԵՄ վտանգի տակ է դնում երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմքերը։

Աղբյուրը նշում է՝ 2013 թվականի փաստաթուղթը Ռուսաստանին հնարավորություն էր տալիս Հայաստանին գազ, վառելիք և ադամանդներ մատակարարել առանց արտահանման մաքսատուրքերի և արտոնյալ պայմաններով՝ կապված ներքին սպառման հետ։ Ներկայումս այդ մատակարարումները շարունակում են կենսական նշանակություն ունենալ հայկական տնտեսության համար․ երկիրը գրեթե ամբողջությամբ կախված է ռուսական գազից, ինչպես նաև ամեն տարի Ռուսաստանից ստանում է նավթամթերքի հիմնական մասը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ