Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի հարցը շուտով կլուծվի։

euro-football.ru-ի հաղորդմամբ, հայտնի  ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ հայ ֆուտբոլիստն ուզում է մնալ «Ինտեր»-ում և արդեն տվել է իր համաձայնությունը միլանյան ակումբի հետ պայմանագիրը երկիարաձգելու մասին։

Նշվում է, որ հայ կիսապաշտպանը մեծ ոգևորությամբ է ընդունել «ներաձուրիների» շարքերում ելույթները շարունակելու հեռանկարը:

Հաղորդվում է, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ցանկանում է 37-ամյա Մխիթարյանին թիմում պահել։ Հենրիխը համաձայնել է պայմանագրի երկարաձգմանը, սակայն կողմերը հիմա պետք է բանակցեն և քննարկեն ֆինանսական կողմը։ 2025/2026 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը խաղացել է 39 խաղ, խփել չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ