Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնյա-դեմոկրատական միության նախագահ Արմին Լաշետին նշանակել է որպես իր իրավահաջորդ: Այս մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ն:

Կայքը հայտնում է, որ  սա1994 թ-ից ի վեր առաջին ընտրություններն են, որոնցում գործող դաշնային կանցլերը չի առաջադրվում վերընտրվելու համար: ԳԴՀ-ի 72-ամյա պատմության ընթացքում ՔԴՄ/ՔՍՄ կուսակցությունը դաշնային կանցլերի թեկնածություն առաջադրել է ավելի քան հիսուն տարի:

«Սա պատճառ է պայքարելու, որպեսզի իշխանության ղեկին գտնվելու այս տարիներին հաջորդեն նոր տարիներ: Մենք աշխատում ենք մեր երկրի համար, ՔԴՄ/ՔՍՄ-ի համար՝ Արմին Լաշետի հետ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ապագա կանցլերի»,- ասել է Մերկելը՝ ելույթ ունենալով Բեռլինում կայացած նախընտրական միջոցառման ժամանակ:

Կանցլերը հավելել է, որ բարձր է գնահատում Լաշետի անձնական որակները, մասնավորապես ՝ մարդկանց արժանապատվությանն առաջնահերթ ուշադրություն դարձնելը, նրանց միջև կամուրջների կառուցումը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն