Թրամփը հստակեցնում է Ամերիկայի քաղաքականության իրական նպատակը․ Խոսրով Հարությունյան
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը նշել է՝ Հայաստանում ընտրություններից օրեր առաջ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Փաշինյանին հայտնած աջակցության նպատակը ամերիկյան ծրագրերի անխոչընդոտ իրականացումն է։
Եվ կարևորն այն է, որ Թրամփը հստակեցնում է Ամերիկայի քաղաքականության իրական նպատակը՝ ապահովել ամերիկյան էներգետիկ ընկերությունների անխոչընդոտ մուտքը Կենտրոնական Ասիա՝ անարգել օգտագործելով Հայաստանի տարածքը։ Եվ ամերիկյան այս տեսլականի իրականացմանը անթաքույց նպաստելու համար էլ Նիկոլ Փաշինյանը դառնում է Թրամփի հրաշալի բարեկամը, ուստի Թրամփը հայտնում է իր աջակցությունը Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում։
Այս ամենը՝ Ռուբիոյի կարճատև կանգառը «Զվարթնոց» օդանավակայանում, փաստաթղթերի հապճեպ ստորագրումը, Թրամփի գրառումը վկայում են, որ ԱՄՆ ադմինիստրացիան խիստ մտահոգ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀ գործող իշխանության հնարավոր պարտությամբ և գործի է դնում իր վերջին փամփուշտները։
Սրա մասին է խոսում Թրամփի գրառումը»,- նշել է Խոսրով Հարությունյանը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































