«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության՝ հերքման պահանջով։ Մասնավորապես, Հանրային ՀԸ «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում նշվել է, թե ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է:

Այժմ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայցադիմումով պահանջում է պարտավորեցնել Հանրային ՀԸ-ին՝ հերքել զրպարտությունը հանդիսացող տեղեկությունները՝ նշելով․ «Հանրային հեռուստաընկերությունը զրպարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը» խորագրի ներքո հրապարակելով հետևյալ բովանդակությամբ տեքստը. «2026 թվականի մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում հրապարակվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է»: Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Գրիգորյանին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ