Թուրքական TUSAŞ և Պակիստանի NESCOM ընկերությունները պայմանագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի մշակման և արդիականացման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Anadolu» լրատվական գործակալությունը, TUSAŞ-ում հայտնել են, որ փաստաթուղթը ստորագրվել է Ստամբուլում պաշտպանական արտադրության 15-րդ միջազգային ցուցահանդեսի (IDEF-21) շրջանակներում:

Պայմանագրի շրջանակներում, մասնավորապես, շեշտը կդրվի «Anka» հարվածային անօդաչուների հետագա կատարելագործման վրա: Նախատեսվում է Anka ԱԹՍ-ի համար բաղադրիչների համատեղ արտադրություն հիմնել:

TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Կոտիլը վստահություն է հայտնել, որ Պակիստանի հետ պայմանագիրը օգուտ կբերի Թուրքիայի ԱԹՍ արդյունաբերությանը:

«Մեր անօդաչու թռչող սարքերն ավելի հզոր կդառնան», - ընդգծել է Կոտիլը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն