Սա էն կարմիր գիծն է, որը կամ անցնելու ես ու փրկվես, կամ՝ մնալու ես ողնաշարդ փշրված, վիզդ ծուռ ու անտեր։ Հունիսի 7-ը սովորական օր չէ, սա սովորական ընտրություն չի լինելու, երբ գնում ես ընտրատեղամաս, քո քվեն տալիս ես այս կամ այն ուժին ու հետո 5 տարի ապրում ես դժգոհելով, նեղվելով, հայհոյելով, կիսատ-պռատ, եւ՝ հույսով, որ հաջորդ ընտրություններին չես խաբվի, <սրանց> չես ընտրի եւ ավելի խելամիտ կլինես։

2026-ի հունիսի 7-ի ընտրությունը սովորական ընտրություն չէ։ Մենք չենք ընտրելու այս կամ ուժին/տեխնիկապես՝ հա, տվյալ ուժի քվեաթերթիկն ենք դնելու ծրարի մեջ/․ մենք իրականում ընտրելու ենք ինքներս մեզ։

Ընտրելու ենք մեր ապրելու ձեւը։

Ընտրելու ենք մեր ապրելու տեղը։

Ընտրելու ենք մեր ապրելու իմաստը։

Ընտրելու ենք մեր ապրելու ուժը։

Ընտրելու ենք, թե ինչպիսի երկիր, պետություն եւ հայրենիք ենք ունենալու։

Հունիսի 7-ին մոտ 2 միլիոն հայ մարդ, ՀՀ քաղաքացի ընտրելու է․կամ՝ իր ազգային եւ մարդկային արժանապատվությունը,

կամ՝ ստրկական խեղճություն։

Ընտրելու է՝ կամ հայկական պետություն,

կամ՝ թրքացող էս անամոթությունը։

Հունիսի 7-ին հայ մայրերը ընտրելու են կամ իրենց զավակների ապահով, անվտանգ հայրենիք ունենալու իրավունքը, կամ՝ իրենց զավակներին ստրկության, թրքացման տանող էս խայտառակությունը։

Հունիսի 7-ը սովորական ընտրության օր չէ։

Սա, անգամ քաղաքական ընտրության օր չէ։

Հունիսի 7-ին մեր ժողովուրդը պետք է որոշի՝ ինքը շտկե՞լու է մեջքը, մերժելով էս կզած-անհայրենիք գոյացությունը, ընտրելով իր զավակներին , իր պապերին պարզերես նայելու իրավունքը։

Եւ, ով ձեզ կասի, թե սա հերթական-սովորական ընտրություն է, չհավատաք։ Իրականում սա երկիր, պետություն, եկեղեցի, ընտանիք, ազգային հպարտություն, անվտանգություն եւ ապահով հայրենիք ունենլու մասին ընտրություն է։

Սա մեր ժողովրդի վաղվա օրվա, լինել-չլինելու ընտրություն է։

Եւ, մենք, մոտ մեկուկես միլիոն մարդ, պարտավոր ենք սթափվել, ճիշտ ընտրություն անել, որ հետո եւս 5 տարի մոլորված իրար չհարցնենք, լավ, բա էս ոնց եղավ,ոնց էլի խաբվեցինք։ Չհարցնենք, լավ էս ոնց մեզ խաբեցին, ինչպես խաբեցին 2018-ին, ինչպես խաբեցին 2021-ին։

Հա, խաբվել եք, սխալվել ենք ու էդ սխալն ուղղելու պահը հիմա է։ Պարտավոր ենք միասնական ասել՝ ոչ էս մեյմունությանը։

Մեր առաջ կապիկություն են անում արդեն արդեն ութը տարի։ Բայց մեր երկիրը գազանանոց չի, որ մենք էլ հանգիստ նայենք կապիկների կապիկություններին , արեւածաղիկ չրթենք ու ցրվենք տներով։ Էդ տներն էլ չեք ունենալու, եթե էս անգամ կրկին սխալվեք։ Նույն առուն չմտնեք երրորդ անգամ, մանավանդ, արդեն սեփական մաշկի վրա զգացիք՝ դա ճահիճ է, երկիրը ոչնչացնող ճահիճ, գարշահոտը արդեն զգում եք։

Խնդրում եմ, հունիսի 7-ին չալարել, հիվանդ կլինեք, թե՝ոչ, շատ զբաղված կլինեք, կամ՝ սոված-ծարավ, ծեր կլինեք, թե՝ 18 տարեկան, չաղ կլինեք, թե՝ նիհար, վեր կենալ, վերցնել անձը հաստատող փաստաթուղթը եւ գնալ ձեր ընտրատեղամաս, ընտրել եւ հանգիստ խղճով գնալ տուն։ Ու՝ սպասել արդյունքին։

Դե, իսկ մնացածը արդեն ընդդիմադիր քաղաքական ուժերի անելիքն է՝Տեր կանգնել ձեր տված քվեին, զգոն լինել եւ եթե պետք լինի՝ մինչեւ վերջ ՏԵր կանգնել էս երկրին։ Որովհետեւ հունիսի 7-ի ընտրությունը մեր վաղվա մասին է, մեր մասին, յուրաքանչյուրիս մասին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ