Պատերազմի ավարտի ժամկետներ չկան, բայց ռուսական զորքերը առաջ են շարժվում. Պուտին
Ուկրաինայում հակամարտության ավարտի կոնկրետ ժամկետներ նշել անհնար է, ես դա չեմ անի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ռուս–ուկրաինական պատերազմի մասին.
Դուք ինքներդ եք տեսնում, որ մեր զորքերը ամեն օր առաջ են շարժվում բոլոր ուղղություններով:
Ռուսաստանի հարվածը Կիևի մարզին պատասխան էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ստարոբելսկին հասցված հարվածին», – ընդգծել է Պուտինը։
Նա անհեթեթություն է անվանել եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունները, թե իրենք պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ։
Ռուսաստանը երբեք ագրեսիվ մտադրություններ չի ունեցել եվրոպական երկրների նկատմամբ, ընդգծել է Պուտինը։
«Փորձում են հիվանդ գլխից առողջ գլխին գցել պատասխանատվությունը… այս ամենը նրանց քաղաքականության արդյունքն է»,- ասել է նա։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































