Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Պարի Սեն-Ժերմենը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Արսենալին»։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայացած վճռորոշ հանղիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվեց 1:1 հաշվով։

«Զինագործներից» 6-րդ րոպեին հաշիվը բացեց Կայ Հավերցը, որին փարզիյան գրանդը 65-ին պատասխանեց Ուսման Դեմբելեի դիպուկ հարվածով։

Այսպիսով, ՊՍԺ-ն «Ականջավոր գավաթը» նվաճեց պատմության մեջ երկրորդ անգամ։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն ամենահեղինակավոր մրցաշարի տիտղոսը նվաճել էր նաև նախորդ տարի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ