Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ուշ երեկոյան Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվելու է հերթական «Մեծ բանավեճը»՝ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բանավեճի վերջին հատվածում ՔՊ ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանը խիստ անվայելուչ վերաբերմունք է դրսևորել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանի նկատմամբ, ինչին ես, որպես արժանապատիվ հայ տղամարդ, տվել եմ կոշտ ու համարժեք արձագանք:

Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին ու նրա ներկայացուցչին և վստահ եմ, որ ճիշտ կընկալվի մեր հասարակության կողմից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ