Վոլոդիմիրն էր պակաս՝ «մոտոցիկլով» եկավ: Հեծանվիստ Վավաևիչը մեզ քիչ էր: Երևանից Կարմիր հրապարակ անօդաչուներ «ուղարկելը», փաստորեն, սադրանքի մեկնարկն էր ընդամենը, իսկական «գոնկան» հակառուսական «վելոտրեկում» հիմա է սկսվում:

«Յուրաքանչյուր երկիր, որ սահմանակցում է Ռուսաստանին, լսել է Պուտինի խոսքերը Հայաստանի մասին, որի ժողովուրդը միակն է, որ իրավունք ունի և ընտրելու է իր երկրի ապագան։ Եվ այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ: Բոլորս պետք է ավելի շատ մտածենք անվտանգության մասին և ավելի շատ համատեղ քայլեր ձեռնարկենք, որպեսզի լինեն պաշտպանության արդիական կարողություններ, ինչպես նաև հնարավորինս լայն ու դիվերսիֆիկացված տնտեսական կապեր»:

Զգում եք, չէ՞, ի՜նչ խիստ է մտահոգված մեր երկրի ու ժողովրդի ապագայով գոսպոդին Վոլոդիմիրը, համարյա նույնքան, որքան մտահոգված է Ուկրաինայի և ուկրաինացիների ճակատագրով արդեն չորս տարի: Եվրոպացի քաղաքական «բուքմեյքերներն» էլ իրենց բազմամիլիարդ ստավկաների ճակատագրով են մտահոգ և հույս ունեն Վավաևիչի պես «խիզախ բայկերի» ներգրավմամբ ցանկալի արդյունք ապահովել վերջապես հակառուսական այս ձգձգված «գոնկայում»: Իսկ թե ինչ նյութական, բարոյական ու ֆիզիկական «տրավմաներով» կավարտվի այդ չարաբաստիկ «գոնկան» տրիբունաներում խմբված հայերի համար, ոչ Վոլոդիմիրին է հետաքրիր, ոչ էլ, առավել ևս, եվրոպացիքին: Քաղաքականությունը, ինչպես ասում են, դաժան սպորտ է, հատկապես՝ պասիվ դիտորդների համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ