Թալիբներն արգելել են երաժշտությունն ու կանանց աշխատանքը կենտրոնական Ղազնի նահանգի տեղական ռադիոկայաններում, հաղորդում է Pajhwok-ը:

Համապատասխան հրամանագիրը հրապարակել է տարածաշրջանի նոր ղեկավարությունը, որը թալիբների կողմից նշանակվել է օգոստոսի 12-ին Ղազնին վերահսկողության տակ վերցնելուց հետո:

Ավելի վաղ Ղազնի նահանգի ոստիկանական բաժանմունքներից մեկի ղեկավար Մուհամմեդ Հաշեմ Գալջին անհետացել էր «Թալիբան»-ի կողմից տարածքը գրավելուց անմիջապես հետո: Այժմ նա անհետ կորած է համարվում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն