Պուտինը հայտարարել է, որ կարող է առաջադրվել վեցերորդ ժամկետով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել հաջորդ ընտրություններում իր առաջադրվելու հեռանկարների մասին, չնայած Սահմանադրությունը դա թույլ է տալիս։
«Իսկապես, Սահմանադրությունը թույլ է տալիս առաջադրվել 2030 թվականին, բայց կարծում եմ՝ դեռ վաղ է դրա մասին խոսել, շատ վաղ է», - ասել է Պուտինը միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Նա ասել է, որ այժմ դրա մասին չի մտածում, քանի որ երկիրը բախվում է շատ մեծ, մասշտաբային, հրատապ խնդիրների:
«Միայն Աստված գիտի՝ արդյոք մենք բավարար առողջություն ունենք մինչև վաղը, վաղը չէ մյուս օրը գոյատևելու և մեր սահմանած նպատակներին հասնելու համար», - ասել է Ռուսաստանի առաջնորդը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































