Սրանց համար բանակ գնալն ու ծառայելը շանտաժի, սպառնալիքի և բանտ նստեցնելու պես մի բան է․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Ռազմական ոստիկանության հերթապահությունը «Զվարթնոց» օդանավակայանում և իշխանության մունետիկների՝ դրսից եկող հայերին վարժական հավաքներով սպառնալու մոտեցումը պարզորոշ ցույց են տալիս ռեժիմի իրական վերաբերմունքը բանակի նկատմամբ։
Սրանց համար բանակ գնալն ու ծառայելը շանտաժի, պատժի, սպառնալիքի և բանտ նստեցնելու պես մի բան է:
Իրականում բանակն ու ծառայությունը հայրենասիրության, նվիրումի և արժանապատվության դրսևորման հարթակ են, իսկ այդ առաքելությունն ու գաղափարը այս իշխանության համար հավերժ խորթ են մնալու»։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































