Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է
Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ի տարբերություն Նիկոլի, ով ավանդույթի ուժով մի բան է խոսում, բայց լրիվ հակառակն անում, հասարակության սպասումն ԱԺ մուտք գործած ուժերից շատ հստակ է՝ կատարել խոստումները և շարժվել հնչեցված հայտարարությունների տրամաբանության ներքո։
Ստեղծված բարդ իրավիճակում որոշ ուժեր լուծումներ են փնտրում, իսկ որոշները՝ մեղավորներ։
Կեղծ օրակարգեր ստեղծելը, պատասխանատվությունից փախչելն ու այլոց վրա մեղավորություն բարդելը մաքուր նիկոլական օրակարգ է, և մեծ ցանկության դեպքում էլ ընդդիմությունը այդ դաշտ մտնելու շանս չունի»,-նշել է նա։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































