Կոտայքի մարզում ծննդյան տոնակատարության ժամանակ պայթուցիկ-հրագործական միջոցի պայթելու հետևանքով 40-ամյա տղամարդը աչքի վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 22-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 40-ամյա Հրաչյա Ս․-ն է։ Վերջինս հիվանդանոցում հայտնել է վնասվածքը ստացել է Գառնի գյուղում։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, համայնքային ոստիկանության տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Գառնի գյուղի Գ․ Մարզպետունու փողոցի տներից մեկում ծննդյան տոնակատարություն է տեղի ունեցել, որի ժամանակ պայթուցիկ-հրագործական միջոցը պայթեցնելիս պատահաբար թեքվել է ուղղությունը, ինչի արդյունքում դիպել է Հրաչյա Ս-ին, ով ստացել է նշված վնասվածքը։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։