Գրանցվել է 661 դեպք, որից 324-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
Օգոստոսի 16-ից 22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 661 դեպք, որից 324-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 236 հրդեհի, 1 փլուզման, 2 պայթյունի, 11 ինքնասպանության փորձի դեպք, 57 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 184 կենցաղային կանչ. տուժել է 106 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 5 մահ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: