Փաստորեն, Ադրբեջանի նախագահը, ի դեմս իր օգնականի՝ Հաջիևի, սրանց գլխին «կոնտռոլ» է դրված՝ «խաղաղության» ռիսկերը կառավարելու և Բաքվի պահանջատիրությունն իրացնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Փաշինյանի՝ ԱԺ-ում այս առումով հնչեցված ձևակերպումները հիմնավորում են այն կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին, իսկ սրանք էլ, ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար, ներսում սեփական ժողովրդին են ահաբեկում:

Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, բանակցությունները՝ Բաքվի տրամադրությամբ կառուցում, այլև ադրբեջանական մտահոգությունները մեղմելու համար ռեպրեսիվ ապարատն են գործի դնում»,-գրել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ