Ուկրաինան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը մինչև պատերազմի ավարտը. Մերց
Ուկրաինան չի կարողանա դառնալ Եվրամիության լիիրավ անդամ մինչև պատերազմի ավարտը։ Այս մասին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հաղորդում է UNIAN-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան կարող է ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ ստանալ մինչև պատերազմի ավարտը՝ որպես ինտեգրման միջանկյալ փուլ։
Մերցը նշել է, որ դա հեշտ կլինի իրականացնել, քանի որ անդամակցության այս մոդելը չի պահանջում որևէ փոփոխություն ԵՄ հիմնադիր պայմանագրերում։
Նա հիշեցրել է, որ 1991 թվականին Գերմանիայի վերամիավորումից կարճ ժամանակ անց նախկին Արևելյան Գերմանիայի ներկայացուցիչների համար ներդրվել է Եվրախորհրդարանում դիտորդի կարգավիճակ՝ առանց քվեարկության իրավունքի։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































