Բրյուսելյան հետազոտական հիմնադրամի պատրաստած «Europe 2031» վերլուծական սցենարում նկարագրվում է Եվրոպայի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր տեխնոլոգիական և տնտեսական խզումն արհեստական բանականության սրընթաց զարգացման ֆոնին, գրել է The Guardian-ը։

Սցենարի հեղինակները մոդելավորում են մի իրավիճակ, որտեղ ԱՄՆ-ը կտրուկ մեծացնում է տվյալների մշակման կենտրոնների և ԱԲ ենթակառուցվածքի ներդրումները, իսկ Չինաստանը խաղադրույք է կատարում արդյունաբերության ռոբոտացման վրա։ Եվրոպան, հակառակը, իբր հետ է մնում՝ սահմանափակվելով զգուշավոր կարգավորմամբ և հաշվարկային հզորությունների մեջ անբավարար ներդրումներով։

Արդյունքում, ըստ սյուժեի, ամերիկյան ընկերությունները զանգվածաբար վերակառուցում են տնտեսությունը ԱԲ-ի շուրջ և կրճատում աշխատատեղերը, մինչդեռ եվրոպական պետությունները չեն հասցնում հարմարվել։ Սա հանգեցնում է ԵՄ-ում տնտեսական անկման, պոպուլիզմի աճի, եվրոյի ճնշման և կիբեռսպառնալիքների ուժեղացման։

Սցենարը նաև ենթադրում է ԱԲ ենթակառուցվածքի համար աշխարհաքաղաքական մրցակցության սրում, ներառյալ տվյալների մշակման կենտրոնների և կիսահաղորդիչների արտադրության նկատմամբ վերահսկողությունը, մասնավորապես ամերիկյան և չինական ընկերությունների կողմից։

Առանձին ընդգծվում է Եվրոպայի կախվածությունը կրիտիկականորեն կարևոր տեխնոլոգիական շղթաներից, ներառյալ նիդեռլանդական ASML ընկերությունը, որն առանցքային դեր է խաղում միկրոչիպերի արտադրության մեջ։

Հեղինակները նշելեն, որ փաստաթղթի նպատակը ոչ թե կանխատեսումն է, այլ ԵՄ տեխնոլոգիական ինքնիշխանության և սեփական ԱԲ ենթակառուցվածքի արագացված զարգացման անհրաժեշտության շուրջ քննարկումը խթանելու փորձը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ