Ռուսական անօդաչու թռչող սարքը Սև ծովում հարվածել է Պանամայի դրոշի ներքո նավարկող թուրքական «VICTRESS» բեռնանավին, որի անձնակազմի ինը անդամները Եգիպտոսի, Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիներ են: Այս մասին հայտնում են Ուկրաինայի ռազմածովային ուժերը։

«Հաշվի առնելով բարդ իրավիճակն ու հրդեհի հետագա տարածման վտանգը՝ Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի մոտորանավակների անձնակազմերը հաջողությամբ իրականացրել են չորաբեռնատար նավի անձնակազմի տարհանման փրկարարական գործողությունը։ Ցավոք, նրանց շրջանում կան կորուստներ», — նշված է Ուկրաինայի ՌԾՈւ հաղորդագրության մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ