ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի անդամավճարները չափազանց մեծ են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով եվրոպական երկրների՝ Իրանի դեմ պատերազմում օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու որոշումը:

«Այնպես որ, մենք ծախսել ենք այդ ամբողջ գումարը՝ հավանաբար 600… Իմ կարծիքով, մենք տարեկան ծախսում էինք 600 միլիարդ դոլար, ճի՞շտ է: Մտածեք այդ մասին. գումարները, որոնք մենք ծախսում ենք ՆԱՏՕ-ի վրա, պարզապես խենթություն են, իսկ նրանք մեզ չօգնեցին»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ քանի որ ԱՄՆ-ն կարող է օգնություն չստանալ «մանր հարցերում», ապա ինքն էլ իրավունք ունի հրաժարվել այն տրամադրելուց:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ