Հայաստանում ընտրություններից հետո Ադրբեջանի մեդիայում ամենակտիվ ծավալվող քննարկումները ՀՀ Սահմանադրության շուրջ է
Մայիսի 19-ին նույն Հաջիևը մասնակցում էր մի միջոցառման, որտեղ նա հերթական անգամ Հայաստանն անվանել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունով, ասելով, թե ադրբեջանցիները երազում են իրենց «հայրենիք» գալու մասին։
Սա ընտրություններից առաջ էր, ընտրություններն ավարտվում են, ու Հաջիևն անմիջապես այցելում է Հայաստան՝ Դիլիջան։ Ընդ որում, հաշվի առնելով Հաջիևի ով լինելը, նա Արցախի բլոկադան ու ցեղասպան գործողությունները մեդիա դաշտի ամենաակտիվ պրոպագանդայով զբաղվող կերպաներից մեկն է։
Ընդհանուր առմամբ, բարդ է խոսել այսքան սուղ տեղեկատվության պայմաններում, բայց մեկ բան կարող եմ ասել, որ Հայաստանում ընտրություններից հետո Ադրբեջանի մեդիայում ամենակտիվ ծավալվող քննարկումները ՀՀ Սահմանադրության շուրջ է։ Հասկանում են, որ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չի կազմում, և՝ «Որտե՞ղ է նա կորել, պետք է փոխի Սահմանադրությունը» վերտառությամբ հոդվածներ են հրապարակվում։ Այսինքն՝ սրա շուրջ են քննարկումները ծավալվում, չեմ զարմանա, որ Հաջիևի հետ հանդիպմանը ևս այդ թեման քննարկվել է:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































