ՀՀ կառավարիչները փորձում են արհեստական բանավեճ մտցնել` իբր թե իրենք Հայաստանի պետականության ջատագովն են, մենք էլ ՝ծավալապաշտական գաղափարներ կրողներ ենք, իբր Թուրքիայից, Ադրբեջանից տարածքային նկրտումներ ու պահանջներ ունեցողներ ենք։

Դա այն դեպքում,երբ իրենք են ասել ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,կամ՝ նոր պատերազմ,նոր տարածքներ։

Նշեմ,որ 1991-2018թթ.ՀՀ իշխանությունները որեւէ տարածքային պահանջ որեւէ պետության չեն ներկայազրել։

Ակնհայտ է ,որ Հայոց պետականությունը պարտավոր է ունենա ազգային նկարագիր։

Կա կարծիք եւ այն գոյության իրավունք ունի..այն պետությունը, որը չունի ազգային նպատակ, այն պետությունը, որը չունի համազգային նպատակ ու չունի ազգային ոգի, այդ պետությունը որքանո՞վ է ծառայում հայ մարդու իղձերի իրականացմանը։

Այդ առումով ՀՀԿ հիմնադիր ու Հայաստանի անկախության պայքարի ռահվիրա Աշոտ Նավասարդյանը նշել է.«Մեզ ոչ ազգային պետություն պետք չէ»։

Արամ Մանուկյան,Գարեգին Նժդեհ,Հովհաննես Քաջազնունի …նրանք բոլորը ազգային պետության ջատագովներ են։

Իսկ առանց ազգային նպատակի ու համազգային միասնականության պետությունը հաստատ հայ մարդու երազանքների պետություն չէ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ