Հայկազ Մկրտչյանի այս լուսանկարը նախորդ տարի՝ դեկտեմբերի 12-ին եմ արել։ Առհասարակ, քաղաքում հաճախ եմ լուսանկարում տարբեր վայրերում, շենքերի վրա պատկերված մեր հերոսների նկարները։

Յուրաքանչյուր լուսանկար իր մեջ մի սխրանք, պայքարի դրվագ, մարդկային խելահեղ ճակատագիր է պարունակում:

Նույնիսկ մեր երկրի դաժան իրողությունների պայմաններում մտքովս չէր անցնի, որ մարդկային տեսակը, հայը, կռիվ կսկսի իր պատմության, իր արժանապատվության և իր հերոսների դեմ։

Բայց ինչ արած, մեզ առաջադրվել է մարտահրավեր, և սրան պետք է միահամուռ հակազդել։

ՀԳ. Սրանց մեր պատմությունը խմբագրել չի հաջողվի։ Կհաջողվի միայն մի բան՝ պատմության փոշոտ դարակներում սեփական ոչնչությունն ամրագրել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ