Աննա Վարդանյանը դադարեցնում է Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը
Աննա Վարդանյանն այսօրվանից չի կատարում Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդանյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի գործընկերներ, այսօրվանից չեմ կատարում ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում լրագրող գործընկերներիս՝ միասին արդյունավետ համագործակցության համար:
Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ֆինանսների նախկին նախարարներ Վարդան Արամյանին ու Ատոմ Ջանջուղազյանին ինձ վստահելու եւ պրոֆեսիոնալ փոխգործակցության համար: Նրանց հետ աշխատելը մեծ պատիվ էր ու կարեւոր փորձառություն:
Շնորհակալ եմ նաեւ ֆինանսների նախարարության պրոֆեսիոնալ թիմին՝ իմ եւ լրագրող գործընկերներիս բոլոր հարցադրումներին համբերատար դիմակայելու համար»։