Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է.

«Ի դեպ, ես բնավ համակարծիք չեմ այն մոտեցմանը, որ Հայաստանը երբևէ ասպատակած մահմեդական արշավանքները, կոնկրոտ եկեղեցու մասով, մշտապես խնդրահարույց է եղել:

Մասնավորաբար, դիտարկենք այս դրվագը:

1734թ. Նադիր շահը, երբ ժամանում է Էջմիածին, կոշիկները հանում է, մտնում եկեղեցի, մասնակցում պատարագին։ Ավելին, շահը ծնկի գալիս և արցունքն աչքերին աղոթում քրիստոնյաների հետ միասին: Դա ցնցող տպավորություն է թողնում ժողովրդի վրա։

Ըստ էության՝ Պարսից շատ այլ շահեր, ինչպես նաև Օսմանյան սուլթաններ մինչ այդ դեպքն էլ տարբեր առիթներով մտել էին հայոց եկեղեցիները, սակայն երբեք չէին աղոթել:

Հոգևորականները ոգևորվում են Նադիրի ծնկաչոք աղոթքից և ժողովրդին կոչ անում ամեն կերպ աջակցել շահին (նշենք, որ շահի նախորդ արշավանքի ժամանակ եկեղեցին չեզոքության կոչ էր արել):

Ի դեպ՝ քչերը հավանաբար գիտեն, որ Նադիր շահին օծել է Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսը, ով բավական լավ հարաբերությունների մեջ էր վերջինիս հետ։ Ավելին, շահի վստահությունը շահելով՝ կաթողիկոսը վերականգնել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կալվածատիրական իրավունքները։ Դրանից բացի՝ Կրետացու անմիջական միջնորդությամբ, խանը թույլատրել է Մելիք Հակոբջանին Երևանում հիմնել դրամատուն և կտրել արծաթե ու պղնձե դրամներ:

Հիմի դե համեմատեք՝ Նադիրն ո՞ւր, Նիկոլն ո՞ւր»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ