ԱՄՆ-ն արագացնում է արհեստական բանականության ինտեգրումը զինված ուժերում՝ այն դարձնելով ռազմական կառավարման, հետախուզության, լոգիստիկայի և որոշումների ընդունման կարևոր գործիք։ Այդ նպատակով Պենտագոնը հասանելիություն է տրամադրել իր պաշտպանված ցանցերին ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններին, այդ թվում՝ OpenAI, Google, Microsoft, NVIDIA, AWS և SpaceX-ին։

Նոր ռազմավարության հիմքում տեղեկատվության արագ մշակման և որոշումների կայացման առավելությունն է։ Փորձագետների գնահատմամբ՝ ապագա պատերազմներում հաղթանակը մեծապես կախված կլինի ոչ միայն ռազմական տեխնիկայից, այլև արհեստական բանականության ալգորիթմներից, հաշվարկային հզորություններից և տվյալների հասանելիությունից։ Այսպիսով, համաշխարհային մրցակցությունն աստիճանաբար տեղափոխվում է նաև արհեստական բանականության ոլորտ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ