ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «ռազմական առումով հաղթում է» Իրանի հետ դիմակայությունում, և իրավիճակը բնութագրել է որպես «գրեթե արդեն ռազմական հաղթանակ»։

Ըստ նրա՝ Վաշինգտոնի առանցքային նպատակը Իրանի ապամիջուկայնացումն է և նրա կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխումը։

«Խոսքը Իրանի ապամիջուկայնացման մասին է։ Մենք չենք ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան, և նրանք այն չեն ունենա։ Նրանք համաձայնել են դրա հետ՝ էլ  նեղանալ չլինի»,- ասել է Թրամփը։

Առանձնահատուկ նա մեկնաբանել է Դոհայում անցկացվելիք առաջիկա շփումները՝ ընդգծելով, որ բանակցությունները կարող են նշանակություն ունենալ, սակայն դրանց արդյունքը կանխորոշված չէ։

«Դոհայում հանդիպումը, միգուցե, կարևոր լինի, իսկ գուցեև՝ ոչ։ Կտեսնենք»,- նշել է նա։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Կատարում քննարկումները կապված են հակամարտության ավարտի և միջուկային ծրագրի գծով ապագա սահմանափակումների պարամետրերի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև նախկինում ստորագրված համաձայնությունների իրականացման հետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ