ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ռելսերից դուրս է եկել բեռնատար գնացք, որի կազմում եղել են վտանգավոր նյութերով երեք վագոն։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշում են իրավապահները, շարժակազմի 72 վագոնից 13-ը դուրս են եկել ռելսերից և շրջվել։

«Ռելսերից դուրս եկած վագոններից երեքի վրա եղել են վտանգավոր նյութերի պարունակությունը նշող նշաններ», – ասվում է իրավապահների հրապարակած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ արտակարգ ծառայությունները վտանգավոր նյութերի արտահոսք չեն հայտնաբերել, այնուամենայնիվ, իշխանությունները տեղի բնակիչներին խնդրում են չմոտենալ պատահարի վայրին։

Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ