Ընտրախախտումների այն ռեսուրսը, որը իրացվել է, երկրորդ անգամ իրացնելը բարդ է, դրա համար էլ չեն ՔՊ-ն չի ուզում երկրորդ փուլ. Արամ Վարդևանյան
Այսօր Սահմանադրական դատարանում ներկայացվելու են ամփոփիչ ելույթները։ Նիստը դրանով ավարտվելու է և ՍԴ-ն հեռանալու է խորհրդակցական սենյակ, որոշումը պետք է լինի ամենաուշը հուլիսի 4-ին,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննության ընթացքի մասին լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հարցին՝ ինչ պատասխան կտա ՍԴ-ն խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ հաշվի առնելով այն, որ ՔՊ-ական պատգամավորներն արդեն ասում են, որ ներկայացված դիմումներն անհիմն են, Վարդևանյանն ասաց. «Իրենք այլ բան չէինք էլ կարող ասել։ Իսկ ինչո՞ւ չեն ցանկանում, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն։ Պատասխանը հստակ է՝ ընտրախախտումների այն ռեսուրսը, որ իրացվել է, կրկնակի իրացման դեպքում դժվարություններ են ունենալու, ռեսուրսը, որպես այդպիսին, սպառվող է»։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































