Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս, քանի որ չի կարող աշխատել իր սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան։

«Այսօր ես ավարտում եմ վարչապետի պաշտոնում իմ ժամկետը։ Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող իրականացնել իմ մանդատը՝ իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, ես որոշում կայացրեցի հեռանալ», - գրել է Մունտյանուն Ֆեյսբուքյան իր էջում։

Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին և հավաստիացրել, որ կշարունակի ծառայել երկրին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, բնակության վայրից կամ կատարվող պարտականություններից՝ լինի դա պետական, թե մասնավոր հատվածում։

Ալեքսանդր Մունտյանուն վարչապետի պաշտոնում հաստատվել էր 2025 թվականի հոկտեմբերին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ