ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Գրենլանդիայի թեմային՝ վերահաստատելով տարեսկզբին արված այն հայտարարությունը, թե Դանիային պատկանող այդ արկտիկական տարածքը պետք է գտնվի Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո։ Այս մասին տեղեկացնում է Euronews-ը։

Անկարա ժամանելուց կարճ ժամանակ անց՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովի շրջանակում Թրամփը հայտարարել է․ «Դանիան գումար չի ծախսում Գրենլանդիային իրականում օգնելու համար, մինչդեռ Միացյալ Նահանգների համար դա մեծ նշանակություն ունի. չինական և ռուսական նավեր են գործում դրա շուրջ»։

Միևնույն  ժամանակ ԱՄՆ-ի նախագահը խոստովանել է, որ Գրենլանդիայի վերաբերյալ հունվարին հայտարարված ծրագրերը, երբ նա չէր բացառում վերահսկողություն հաստատելու նպատակով ռազմական ուժի կիրառումը, խաթարել էին ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ԱՄՆ-ի հարաբերությունները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ