Թրամփը հրամայել է հարվածել Իրանին Անկարայում գտնվելու ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Իրանին, երբ գտնվում էր Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, X-ում գրել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը հաստատել է Իրանին հարվածելու ծրագիրը և տվել է հրամանը արդեն Թուրքիայում, որտեղ նա ժամանել էր հուլիսի 7-ին։ Ինչպես նշում է Axios-ը, Թրամփը Անկարայում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի հետ։
Վարչակազմի պաշտոնյայի խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է ԱՄՆ-ն պլանավորում հարվածել Իրանին. այս հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի դրանց արդյունքների գնահատման հիման վրա։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































