Ռուսական բանակը անօդաչուներով զանգվածային գրոհ է սկսել Ուկրաինայի ուղղությամբ. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերով հարձակում են սկսել Խարկովի մարզի Վալկի քաղաքի վրա։ Հարվածի հետևանքով զոհվել է մեկ կին, հայտնում են տեղական իշխանությունները։
«50-ամյա կին է զոհվել։ 23-ամյա կին նույնպես վիրավորվել է և հոսպիտալացվել։ 27-ամյա տղամարդը և 18-ամյա տղան սթրես են ունեցել», - ասել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Ռուսական զորքերը վերջին 24 ժամվա ընթացքում Զապորոժիեի մարզում ավելի քան 1000 հարված են հասցրել, ըստ Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի։
Նրա խոսքով՝ մեկ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ վիրավորվել։
Երեկ երեկոյան Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակվել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարքերով։
Հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել դրանցից 114-ը։
Զեկույցում նաև գրանցվել է 18 հարձակողական անօդաչու թռչող սարքերի հարվածը 16 վայրերում, ինչպես նաև խփված անօդաչու թռչող սարքերի անկումը չորս վայրերում։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































