Հրդեհ Գավառ քաղաքում․ այրվել է մոտ 1500 հակ անասնակեր
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 23-ին՝ ժամը 19:32-ին, Գավառ քաղաքի նախկին օդանավակայանի մոտակայքում այրվում է անասնակեր:
NEWS.am-ն Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է մոտ 1500 հակ պահեստավորված անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։48-ին, մարվել՝ օգոստոսի 24-ին՝ 00։44-ին։ Այրվել է մոտ 1500 հակ անասնակեր։