«Հայաստան» դաշինքը մասնակցելու է կառավարության ծրագիրի քննարկմանը, որպեսզի քողազերծի այն ամենը, ինչը կապված է իշխանության հետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Մենք անցնող ամիսներին ասել ենք, հիմա էլ համոզված ենք՝ այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է եւ դավաճան, բայց այս ծրագրի քննարկմանը մասնակցելու ենք, որպեսզի ամբողջովին քողազերծենք այն»,- նշեց Մանուկյանը։

Մանուկյանի ելույթից հետո իշխանական պատգամավորները աղմուկ բարձրացրին, ինչը հանդարտեցրեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով․ «Կարծում եմ՝ մեր քաղաքացիները հնչեցված մեղադրանքին վաղուց պատասխանել են»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն