Մեծ Բրիտանիայի իշխանություններն ավելի քան 820 ներգաղթյալի են ձերբակալել, որոնք փորձել են անօրինական ճանապարհով մտնել երկիր Լա Մանշի նեղուցով, որով կղզին բաժանվում է Եվրոպայի մայրցամաքից:

Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ՆԳՆ տվյալները, սա ռեկորդային ցուցանիշ է մեկ օրվա համար: «Շաբաթ ռեկորդային թվով՝ 828 ներգաղթյալ է կանգնեցվել Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից Լա Մանշի նեղուցում»,- հայտնել է հեռուստաալիքը:

Աղբյուրի տվյալներով՝ նույն օրը ևս 193 ներգաղթյալ կանգնեցվել է Ֆրանսիայի իշխանությունների կողմից:

Ներգաղթյալները հաճախ են փորձում անցնել Լա Մանշի նեղուցն ու հայտնվել Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանց գրավում են սոցիալական ծրագրերն ու փախստականի կարգավիճակ ստանալու հնարավորությունը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն