Գիշերը ՌԴ զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել Կիևի վրա
Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս վեցը՝ վիրավորվել։
Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նրա խոսքով՝ վիրավորներից երեքը հոսպիտալացվել են։
«Կիևում թշնամու հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։ Մայրաքաղաքի վեց բնակիչ վիրավորվել է, այդ թվում՝ 16-ամյա մի տղա։ Բժիշկները հոսպիտալացրել են երեք վիրավորներին», - ասել է Կլիչկոն։
Հինգշաբթի գիշերը տեղական իշխանությունները հայտարարել են օդային հարձակման մասին։ Դարնիցկիի շրջանում հրթիռի բեկորները ընկել են ոչ բնակելի շենքի վրա՝ հրդեհ առաջացնելով։ Սվյատոշինսկիում գրանցվել է պահեստի վրա հարված։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































